
Սաղմոսերգու արական երգչախմբի խմբավար Վահե Բեգոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարք անասնոց
Մաս Բ
Այս անձը, որ կոչ էր անում բիրտ ուժով բացել Մայր Տաճարի դռները (անձի ով լինելը կարծես հայտնի է) որի ցուցումներով էլ, ըստ հավաստի աղբյուրների Թալինի կոմունալի և օպերայի բեմի հարբած բանվորները կճղակներով հարվածեցին Տաճարի դռներին, բարձրացել ու կանգնել էր ոչ թե սյան խարսխին (ինչպես ասվում է), այլ զանգակատանը կպած Ամենայն Հայոց կաթողիկոս Ալեքսանդր Ա Ջուղայեցու (1706-1714) շիրմի` մարմարյա այս բացառիկ տապանաքարին»: