Երեք անգամ փորձել եմ ինքնասպան լինել. Ինտերի նախկին ֆուտբոլիստ — Armsport.am

Միլանի «Ինտերի» կոլումբացի նախկին ֆուտբոլիստ Ֆրեդի Գուարինը պատմել է իր դժվարին կյանքի և կախվածությունների դեմ պայքարի մասին։

««Ինտերում» ամեն ինչ լավ էր, սակայն խնդիրները սկսվեցին կնոջիցս բաժանվելուց հետո։ Սկսեցի գիշերները խմել՝ 50, 60 կամ նույնիսկ 70 գարեջուր։ Երբ համաճարակը սկսվեց, ոչ թիմ ունեի, ոչ ֆուտբոլ խաղալու ցանկություն, և ընդհանրապես չէի վախենում ոչնչից։

Այնուհետև պայմանագիր ստացա Չինաստանում, սակայն այնտեղ հոգեբանական վիճակս ավելի վատթարացավ։ Հարազատներիցս այդքան հեռու լինելով՝ շատ էի անհանգստանում նրանց համար, վիճում էի ծնողներիս հետ։

Մշտապես հարբած էի։ Նույնիսկ սկսեցի մտածել ինքնասպանության մասին և երեք անգամ փորձեցի դա անել, սակայն Աստված ինձ փրկեց», — Գուարինի խոսքերը մեջբերում է Corriere della Sera-ն։

Ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2021 թվականին։

Leave a Comment