Տասնամյակներ շարունակ Իսրայելն ու Հայաստանը պահպանել են քաղաքավարի, բայց զգույշ դիվանագիտական հեռավորություն՝ երկու փոքր ժողովրդավարություններ, որոնք բաժանված են ռազմավարական հաշվարկներով, մրցակցող տարածաշրջանային դաշինքներով․ գրում է The Jerusalem Post-ը։
Այժմ, սակայն, տարածաշրջանային իրականության փոփոխությունը հնարավորություն է տալիս ավելի խոր, ավելի իմաստալից հարաբերությունների։
Ըստ հոդվածի՝ կարևոր է, որ այս ամենը չի պահանջում, որ Իսրայելը նվազեցնի իր գործընկերությունն Ադրբեջանի հետ:
«Ռազմավարական դիվերսիֆիկացիան ռազմավարական դավաճանություն չէ: Իր վրա վստահ տարածաշրջանային դերակատարը պետք է կարողանա հավասարակշռել բազմաթիվ հարաբերությունները՝ առանց շահույթ-կորուստ հասկացության գերին դառնալու»,- գրում է կայքը։
The Jerusalem Post-ը համարում է, որ պետք է ինստիտուցիոնալացվի Իսրայել-Հայաստան ռազմավարական երկխոսությունը՝ զգայուն հարցերը, այդ թվում՝ պաշտպանական արտադրանքի արտահանումը, տարածաշրջանային ազդանշանային համակարգերը և ճգնաժամային հաղորդակցությունը: Բարեկամ երկրները, ինչպիսին են Հնդկաստանը, Հունաստանը, Կիպրոսը, ինչպես նաև ԱՄՆ-ն, նույնպես կարող են ընդգրկվել բազմակողմ ֆորումներում կամ բանակցություններում՝ որպես դիտորդներ կամ գործընկերներ։
Քանի որ Հարավային Կովկասը խոր վերափոխման է ենթարկվում, իսկ Մերձավոր Արևելքը մտնում է նոր դիվանագիտական դարաշրջան, Իսրայելն ունի հազվագյուտ հնարավորություն քնած կապերը վերածելու կայուն ռազմավարական կապիտալի։