Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 17-րդ տուրում «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի հիմնական ժամանակի վերջին րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Մորգան Ռոջերսը։ Սակայն 45+3-րդ րոպեին Մատեուս Կունյան խփեց պատասխան գոլը՝ վերականգնելով հաշվի հավասարակշռությունը։
Հաղթական գոլը 57-րդ րոպեին խփեց նույն Ռոջերսը՝ դառնալով դուբլի հեղինակ և ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Ունայի Էմերիի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 36-ի՝ մոտենալով երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին»։ «Մանչեսթեր Յունայթեդը» նահանջեց 7-րդ հորիզոնական։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․