🎥 Ասթոն Վիլան հաղթեց Մանչեսթեր Յունայթեդին և մոտեցավ Մանչեսթեր Սիթիին — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 17-րդ տուրում «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի հիմնական ժամանակի վերջին րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Մորգան Ռոջերսը։ Սակայն 45+3-րդ րոպեին Մատեուս Կունյան խփեց պատասխան գոլը՝ վերականգնելով հաշվի հավասարակշռությունը։

Հաղթական գոլը 57-րդ րոպեին խփեց նույն Ռոջերսը՝ դառնալով դուբլի հեղինակ և ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

Ունայի Էմերիի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 36-ի՝ մոտենալով երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին»։ «Մանչեսթեր Յունայթեդը» նահանջեց 7-րդ հորիզոնական։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment