2020թ հետո տեղի ունեցած քաղաքական գործընթացները լրիվ տեղավորվում են մինչ այդ սկսված ռուս֊ամերիկյան հակամարտության համատեքստում։
Ամերիկյան թևը լինելով ավելի ուժեղ, ստիպում է ռուսներին տեղի տալ։ Ռուսաստանն էլ իր ամբողջ ռեսուրսները կենտրոնացնելով Ուկրաինայում, ստիպված է թուլացնել միջին Ասիայի և մեր ուղղությամբ։ Դրանից ելնելով այստեղ ուժեղ է ոչ միայն արևմուտքը այլև նրա հետ սինխրոն աշխատում են նաև Թուրքիան և Ադրբեջանը։
Այդպիսով, գնում է Հայաստանի ապամոնտաժում։ Եվ ամենևին պատահական չեն Նիկոլի արված հակահայկական մեսիջները` Հայոց պատմության փոխարեն Հայաստանի պատմություն, պատմական Հայաստանի փոխարեն իրական Հայաստան, պիտի պարզենք արդյոք 1,5 միլիոն է զոհերը, կամ ինչ հանգամանքներում է եղել որ երկիրն է խառնել, կամ դուք չպիտի ասեք թուրքը որտեղ պիտի ապրի, ես չեմ նեղանում, որ ինձ թուրք են ասում։
Եկեղեցու դեմ պայքարը, Արցախահայերի վերադարձի հարց չկա, Ադրբեջանի հետ ամեն գնով պիտի լավացնենք մեր հարաբերությունները, քրիստոնեությունը ընդունել ենք մի գիշերվա ընթացքում, այսինքն Տրդատի քմահաճույքով, ինչի եք ամեն տեղ խաչքարեր տեղադրում, և այսպես լիքը նման հակահայկական բառամթերքի օգտագործում, որի նպատակն է վարկաբեկել այն ինչ կապված է հայի ինքնության հետ։ Այսինքն, այս ամենը կապված են հենց խոշոր խաղացողների միջև ծավալված հակամարտությամբ։
Տիգրան Պողոսյան