Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» մոնումենտալ աշխատությունը թարգմանվել է հայերեն


Հայկական կատարողական արվեստի պատմության մեջ առաջին անգամ հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» մոնումենտալ աշխատությունը: 1923-ին հրատարակվածայս ձեռնարկը մինչ օրս համարվում է ջութակահարների կրթության համաշխարհային անկյունաքարը:

Հայերեն հրատարակությունը լույս է տեսնում Ամարյան բարեգործական հիմնադրամիApricot Capitalի և Balchug Capitalի աջակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամի կողմից՝ Հայաստանի  ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ​​ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հետ համատեղ։


Նախագծի հովանավորների որոշմամբ՝ գիրքն անվճար կտրամադրվի Հայաստանի երաժշտական դպրոցներինքոլեջներին և կոնսերվատորիաներին:

Հայերեն հրատարակությունը իրականացվել է Բեռլինի Ries & Erler հրատարակչության հետ կնքված լիցենզային պայմանագրով։


«Ամարյան բարեգործական հիմնադրամն ուրախ է հայ երաժշտական համայնքին նվիրել ԿարլՖլեշի «Ջութակ նվագելու արվեստը» գիրքը»,- նշել է Ամարյան բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, Balchug Capital-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Դավիթ Ամարյանը։


«Հայերեն հրատարակությունը մեր երաժիշտների համար կապահովի հասանելիություն ջութակի ուսուցման բարձրագույն չափանիշներին՝ հարստացնելով ինչպես ուսանողների, այնպես էլ ուսուցիչների ուսումնական փորձը։ Մենք վստահ ենք, որ նրանք կօգտագործեն գիրքն իրենց վարպետությունը կատարելագործելու համար և կշարունակեն փայլել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բեմերում»,- ասել է Ամարյան բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանը։


«Ջութակ նվագելու արվեստը» աշխատության նոր հրատարակությունը խմբագրել են Մաքսիմիլիան Սիմոնը և Նադին Կոնտինին։ Գերմաներենից հայերենի թարգմանիչն ու գլխավոր խմբագիրը ջութակահար, Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Բադալյանն է:

Ջութակահար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը թարգմանության մասին ասել է. «Ջութակին տիրապետելու այս ուղեցույց, որը ճանաչված է ամբողջ աշխարհում և հասանելի է բազմաթիվ լեզուներով վերջապես հրատարակվել է նաև հայերեն: Դա հիանալի նվեր է երաժիշտների, ուսանողների և դասախոսների համար։ Հայերեն տարբերակից մեծ օգուտ կքաղեն և՛ նրանք, ովքեր երկար ժամանակ օգտվել են անգլերեն և գերմաներեն հրատարակություններից, և՛ նրանք, ովքեր մինչ օրս չեն կարողացել օգտվել դրանցից։ Ջութակն իմ հոգու ձայնն է, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս հրատարակությունը կոգեշնչի և կնպաստի Հայաստանում ջութակի կրթության վերածննդին՝ վերադարձնելով այն բարձր մակարդակը, որը նախկինում գոյություն ուներ էր, և որին այսօր էլ կարող ենք հասնել»։


Իսկ Primavera Foundation of Armenia հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ելենա Յակովլևան նշել է. «Ես կարծում եմ, որ արժեր յոթ երկար ու մի շարք պրոֆեսիանալների նվիրված աշխատանքով հագեցած ամիսներ ներդնել ջութակի դասավանդման այս լեգենդար մեթոդը Հայաստանում հայերեն լեզվով հասանելի դարձնելու համար: Սա երկրի կատարողական արվեստի պատմության մեջ նշանակալի էջ է: Իմ երախտագիտության արտահայտումը բոլոր նրանց հանդեպ, ովքեր աջակցել են այս նախագծին,  չի կարող առավել լինել, քան այն փաստը, որ այդ մարդիկ արդեն դարձել են հայկական դասական երաժշտական կրթության պատմության մի մասը»։


Leave a Comment