Հանրահայտ և սիրված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը: Այս առիթով արվեստագետին այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Շնորհավորելով Ռուբեն Հախվերդյանին հոբելյանի կապակցությամբ՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Ձեր երգերն անչափ սիրելի ու հոգեհարազատ են յուրաքանչյուր ընտանիքում՝ թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին: Ձեր յուրաքանչյուր համերգ միշտ սպասված է մեր հանրության համար»:
Նախարարն արվեստագետին մաղթել է քաջառողջություն, ստեղծագործական բեղուն գործունեություն և լեփ-լեցուն դահլիճներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործություններին և համերգային առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

