«Ամեն մարդ ազատ է, բայց պետք հավատարիմ մնանք մեր ուխտին, մեր եկեղեցուն, մեր ազգին ու կոչումին»,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրենը՝ անդրադառնալով 10 եպիսկոպոսների կոչին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մայր Աթոռի բակում երկու հակընդդեմ ցույց է անցկացվում՝ մեկը 10 եպիսկոպոսների հորդորով Կաթողիկոսին հանգստի կոչելու, մյուս հատվածն ի պաշտպանություն կաթողիկոսի է հավաքվել։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ խոսե՞լ է 10 եպիսկոպոսներից որևէ մեկի հետ, տեր Վահան եպիսկոպոսը պատասխանեց․ «Ես զանգեցի երկու հոգու, բայց անպատասխան մնաց»։
Ուղիղ միացումը Մայր Աթոռի բակից ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: