Մայր Աթոռում սկսվել է երեկոյան ժամերգությունը Գարեգին Բ կաթողիկոսի կողմնակիցների եւ ընդդիմադիրների գոչյունների ներքո

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր հավաքվել են Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի աջակիցներն ու նրա հեռանալու կողմնակիցները։

Նախօրեին Հայ Առաքելական Եկեղեցու տասը եպիսկոպոսներ, որոնք կաթողիկոսի հանգստի կոչելու կողմնակիցներն են, հանդես էին եկել հայտարարությամբ՝ ժողովրդին հրավիրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Մայր տաճարում եւ դրա կից հրապարակում հավաքվածների մի մասը բացականչում է «վեհափառ», մյուս մասը՝ «հեռացիր»։ Նրանց միջեւ կանգնած է ոստիկանական շղթան։

Այս բացականչությունների ուղեկցությամբ էլ Գարեգին Բ կաթողիկոսը մուտք է գործել Մայր տաճար։

Այնտեղ են նաեւ կարգալույծ արված հոգեւորականները։ Նրանք լրագրողներին հայտարարել են, որ այստեղ են եկել՝ աղոթքով Գարեգին վեհափառին հեռացնելու համար։

Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ուղղորդում, բայց ողջունում է 10 եպիսկոպոսների գործողությունները։

Leave a Comment