«Բախումների որեւէ հնարավորություն բացառում եմ, որովհետեւ Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլոր գործիքակազմը եւ հնարավորությունները՝ սադրիչ գործելաոճով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե մտավախություն չունի՞, որ Մայր Աթոռում այսօր բախումներ կլինեն։
Նա կրկնեց իր թեզը, թե Հայ Առաքելական եկեղեցին պետք է ազատել կաթողիկոսից։ Նա վեհափառին ու մյուս հոգեւորականներին «աղանդավորներ» անվանեց։
«Տասը եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ եւ աջակցում եմ»,- հայտարարեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Առավոտի» հարցին, որ այս գործողություններով հանրությունը պառակտվում է, իսկ պառակտումը ձեռնտու է մեր թշնամիներին, իրեն որքանո՞վ է ձեռնտու հայ ժողովրդի պառակտումը, Փաշինյանը պատասխանեց. «Եկեղեցին չի պառակտվում, ժողովուրդն էլ չի պառակտվում, պատարագը նենց բան էլ, որ կարող է զուգահեռ 25 տեղ լինել»։
Նա հավելեց. «Տասը եպիսկոպոսները չեն միացել ինձ, ոչ էլ ես եմ միացել իրենց։ Իրենք իրենց օրակարգն են բերել, մենք էլ մեր օրակարգն ենք բերել, եւ պարզվել էր՝ այդ օրակարգերի մեծապես համընկնում են։ Եվ սա հենք է ստեղծում, որ մենք այդ օրակարգի շուրջ աշխատենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին է նշանակելու կաթողիկոսի տեղապահ, Փաշինյանը պատասխանեց. «Ես պատասխանատու կերպով ասում եմ, որ դա իմ որոշումը չի կարող լինել, դա եպիսկոպոսաց դասի որոշումը պետք է լինի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: