Վստահ գիտեմ, որ անհետ կորածների հարցով կառավարությունը չի դիմել ՄԱԿ-ի «Բռնի անհետացած անձանց իրավունքնրի պաշտպանության կոմիտե»-ին: Ես ունեմ հիմնավոր կասկած, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ միայն չի կատարում իր պարտականությունները, այլև խոչընդոտում է ծնողների գործունեությանը: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Ռազմաքաղաքական ղեկավարության անազատության մեջ հայտնվելը մշուշի ներքո է: Բենզալցակայանի պայթյունից հետո՝ մինչ օրս, 22 անհետ կորած մարդ կա»:
Անդրադառնալով անհետ կորած անձանց` Լարիսա Ալավերդյանը նշեց, որ գոյություն ունի ՄԱԿ-ի «Բռնի անհետացած անձանց իրավունքնրի պաշտպանության կոմիտե» ու ինքը վստահ է, որ ՀՀ կառավարությունը չի դիմել միջազգային այն մարմիններին, որոնք կարող են գոնե ինչ-որ բան անել:
«Անհայտ կորածների ծնողները իրավունք ունեն իրազեկված լինել այն ամենի մասին, ինչ արվում է: Հայաստանում տարիներ շարունակ գործում էր այդպիսի մարմին. ժամանակին դա ղեկավարել է Պաշտպանության նախարարը, այսօր ԱԱԾ նախարարն է»:
Խոսելով խաղաղության մասին քննարկումներին՝ նշեց, որ եթե հարաբերությունները այդքան բարեկամական են, ապա պետք է հնչեցվեն անհայտ կորած ու անազատության մեջ գտնվող անձանց մասին: