Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը

Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի դեկտեմբերի 18-ին։ APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր կուղարկվի SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 երկաթուղային վագոն։

Նշվում է, որ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան ունի զուտ առևտրային բնույթ, և բենզինը կվաճառվի միջազգային շուկայի գներին համապատասխան գներով։

Leave a Comment