ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 75 հարց, որոնցից 72-ը՝ չզեկուցվող, 3-ը՝ զեկուցվող։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
Զեկուցվող հիմնական հարցերն են՝
- Անշարժ գույք ամրացնելու մասին, 8
- «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին։ 75
Չզեկուցվող հարցերն են՝
- Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքների ծրագրին հավանություն տալու մասին,
- Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին,
- Գույք նվիրելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին,
- ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
- 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին,
- «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,
- Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի տարածքում գտնվող և «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքում ներառված հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին,
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին,
- «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքի նախագծերին հավանություն տալու մասին,
- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ծածկագրին դասվող չոր նյութի վերահաշվարկով 80 զանգվածային տոկոս կամ ավելի տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերի և պատրաստուկների՝ առանց հակագնագցման տուրքի վճարման Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին։