Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, շարունակվեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։
Աննա Հարությունյանը գործի քննությունը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց, տրված նոր ապացույցները ուսումնասիրելու համար։ Գործի քննությունը միջնորդության բավարարման հիմքով հետաձգվեց։
Այս նիստում Հարությունյանը նշեց, որ դատախազությունը վիճարկում է նշված փաստաթղթերի իսկությունը, խոսքը 2017 թվականի վերաբերյալ փոխառությունների տրամադրման և վերադարձման մուտքի, ելքի օրդերներն են, այսինքն՝ ամբողջ փաթեթը։ որովհետև պատասխանողները, Դատախազությունը վիճարկում է նաև Առուշ Առուշանյանի և Գագիկ Առուշանյանի միջև կնքված փոխառության պայմանագրի իսկությունը։
Աննա Հարությունյանը ներկայացրեց իրենց կողմից իսկությունը վիճարկելու հիմքերը, սակայն դատավոր Լիլի Դրմեյանը նշեց, որ պարզ չէ ներկայացված հիմքը։
Պատասխանողի ներկայացուցիչ Հաբեթ Մարտիրոսյանը նշեց, որ իրենց կողմից ներկայացվախ յուրաքանչյուր պայմնագրի, փաստաթղթի համար կարող են ներկայացնել հիմնավորումներ։
«Պայմանագրի բնօրինակ տարբերակը կա, կարող եք ստուգել ժամանակին է կնքված եղել թե ոչ,»-ասաց Մարտիրոսյանը։
Ներկայացուցիչ Հաբեթ Մարտիրոսյանը հանդես եկավ միջնորդությամբ։ Նախ ներկայացրեց, որ իսկության կասկածի համար հիմք հանդիսացող փոխառության պայմանագիրը, որը թվագրվում է 13․01․2024 թվականով(այս ընթացքում Առուշ Առուշանյանը գտնվել է ՀՀ սահմաններից դուրս), իրականում ավելի ուշ է ստորագրվել, իսկ նշված ամսաթիվը վրիպակի հետևանք է։ Մարտիրոսյանը միջնորդեց վերականգնել ապացույցների ներկայացման համար բաց թողնված դատավարական ժամկետը և 31.01.2014 թվականի «Հաշվետվություն N1»-ը ճանաչել գրավոր ապացույց և կցել գործի նյութերին։ Ավելի ուշ Դատարանը հայտնեց, որ միջնորդությունը բավարարվում է։
Դատախազ Հարությունյանը նշեց, որ թեև ժամկետների առումով որևէ առարկություն չկա, բայց իր կարծիքով միջնորդությունը վերաբերելի չէ, քանի որ ներկայացված է ծախսային ուղղություններ, բայց ամսաթվի վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության սահմաններում գտնվելու վերաբերյալ ապացույցը լրացուցիչ պարզաբանում չի ստանում։
Պատասխանողի ներկայացուցիչ Հաբեթ Մարտիրոսյանը ևս մեկ անգամ հանգամանալից ներկայացրեց առկա փաստերը, ապացույցները։ Այնուամենայնիվ Աննա Հարությունյանը նշեց, որ դատախազությունը շարունակում է վիճակել ներկայացրած այդ չեկերի իսկությունը, ինչպես նաև պայմանագրի իսկությունը։
Հաբեթ Մարտիրոսյանը նշեց, որ պարզ չէ․ թե ո՞ր հանգամանքն է դրդում հայցվորի ներկայացուցչին մտածել, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են։
«Այսինքն եթե մեկը ճիշտ չի, մնացած բոլորը կեղծ են, այս սկզբունքն է գործում։ Մնացած բոլոր, ամսաթվերը դրված են, կնիքը դրված է, անձինք կան, ով, որ ստորագրել են այս փաստերը։ Դատարանը կարող է նաև նախաձեռնել՝ այս փաստաթուղթը ստորագրած անձանց հրավիրել, տեսնել այսպիսի փաստաթուղթ կազմվել է, թե չի կազմվել, կարող ենք նշանակել փորձաքննություն որոշելու առկա կնիքների, առկա ստորագրություններ վաղեմությունը։ Ո՞ր հանգամանքն է տալիս կասկածի տակ, որ այս բոլոր փաստաթղթերը անարժանահավատ են»,- ասաց Մարտիրոսյանը։
Աննա Հարությունյանը ասաց, որ միջնորդության անհրաժեշտություն կա և եթե պատասխանող կողմը հանդես չի գա նման միջնորդությամբ, ապա հաջորդ դատական նիստում հայցվոր կողմը ներկայացնելու է։