Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կարող է ՔՊ պատգամավոր դառնալ․ ԶԼՄ

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կներառվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում, գրել է «Իրավունք» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Թերթը նշել է, որ տարիներ առաջ նման խոսակցություններ նույնպես կային, սակայն ըստ իրենց տեղեկության՝ Ավդալյանը մերժել էր որևէ կուսակցության ցուցակում ներգրավվելու առաջարկությունները։

Armenia Today-ը կապ հաստատեց մարզիկի հետ։ Նա ասաց, որ, «ցավոք», ծանոթ է թերթի հրապարակմանը, սակայն պատրաստ է մեկնաբանություն տալ 2 ժամից, քանի որ նախարարությունում հանդիպման է։ Նշված ժամին և ավելի ուշ Ավդալյանն անպատասխան թողեց մեր զանգերն ու նամակները։

Դեկտեմբերի 8-ին Ավդալյանին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու քննարկել «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ու կառավարության համագործակցությամբ մարզական կենտրոններ հիմնելու հարցը։ 

Leave a Comment