«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի թեկնածությունը գրանցել հաջորդ ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին պատգամավորն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։

Հայկ Սարգսյանը որոշել է բողոքարկել վարչության որոշումը։

«Ես իրացնելու եմ, ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը որպես կուսակցականի և նաև ունենալ առաջադրվելու իրավունք, նաև կարծում եմ, որ առաջիկայում, այսօր կամ վաղը, կամ մոտ օրերս վարչությունը ինձ կհրավիրի, որպեսզի քննի իմ բողոքը և բավարարի բողոքս կամ մերժի»,-ասել է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ հայտերն ընդունվեւմ էին նոյեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։

 

Leave a Comment