Սիմոն Աբգարյանը կմարմնավորի գեներալ Շառլ դը Գոլին — Հայաստանի Հանրային Ռադիո

Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կմարմնավորի գեներալ Շառլ դը Գոլին՝ երկու մասից բաղկացած պատմական կենսագրական ֆիլմում, որը էկրան կբարձրանա 2026 թվականին։

Pathé Film Company-ն, որը Ֆրանսիայի առաջատար կինոստուդիաներից է՝ հրապարակել է նախագծի առաջին կադրերը։ Ֆիլմի ռեժիսորը Անտոնին Բոդրին է։

Կենսագրական ֆիլմը կներկայացնի Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական դրվագները և դը Գոլի դերը որպես Ազատ ֆրանսիական բանակի առաջնորդ։

Leave a Comment