ԱՄՆ-ից գնված նոր միատեղանի և երկատեղանի F-16 Block 70 կործանիչները ժամանել են Բուլղարիայի Գրաֆ-Իգնատևո ավիաբազա։ Այս մասին հայտարարել է Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ «F-16 Block 70 կործանիչների առաջին խմբաքանակի մատակարարումը Բուլղարիայի ռազմաօդային ուժերին ավարտվել է»։
Ինքնաթիռների վերաբերյալ հանդիպմանը մասնակցել են պաշտպանության պաշտոնաթող նախարար Աթանաս Զապրյանովը և Բուլղարիայի պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Էմիլ Էֆտիմովը: «Բուլղարիայի ռազմաօդային ուժերը կունենան F-16 Block 70-ների էսկադրիլիա, երբ Lockheed Martin-ի հետ պայմանագրով մնացած ութ ինքնաթիռները մատակարարվեն», – հավելել է պաշտպանության նախարարությունը:
Հոկտեմբերի սկզբին Ռազմաօդային ուժերի ղեկավարությունը հայտնել էր, որ նոր ինքնաթիռը կկարողանա անցնել մարտական ծառայության 2026 թվականի երկրորդ կեսին կամ արդեն 2027 թվականին, քանի որ նոր ինքնաթիռի համար մարզված օդաչուների պակաս կա։
Ներկայումս վեց բուլղարացի օդաչուներ ավարտել են ուսուցումը, սակայն նրանք թռչում են F-16-ի ավելի հին մոդելներով և կարիք ունեն լրացուցիչ ուսուցման: Միայն երկուսն են որակավորվել որպես օդային խմբի հրամանատարներ: Եվս 15-ը շարունակում են իրենց ուսուցումը: