Հայաստանը բնակչությամբ մոտ 500 անգամ փոքր է Հնդկաստանից, իսկ տարածքով՝ ավելի քան 110 անգամ։ Այնուամենայնիվ, Հնդկաստանի համար Հայաստանը հետաքրքրություն ունի մի քանի հիմնական տեսանկյունից՝ Նյու Դելիի Պակիստանի դեմ ռազմավարության համատեքստում, քանի որ վերջինը սերտ համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ; Եվրոպայի և հյուսիսի հետ կապվելու Հնդկաստանի հաղորդակցային ծրագրերի (International North-South Transport Corridor) և հնդկական սպառազինության արտահանման տեսանկյունից։ Դեկտեմբերի 11-ին հնդկական առաջատար Հնդկաստանի կառավարության հրավերով ՍիվիլՆեթը հնդկական առաջատար Observer Research Foundation (ORF) վերլուծական կենտրոնում միջազգային լրագրողների հետ փորձագետների հանդիպմանը արծարծվեցին նաև Հայաստանին վերաբերող հարցեր։ Լրագրողների խմբում ներկայացված էին Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների ներկայացուցիչները՝ բացառությամբ Ադրբեջանի, ինչպես նաև լրագրողներ Եվրոպայից, […]