Ադրբեջանը և Հայաստանը «շատ մոտ են» խաղաղության պայմանագրին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտենում են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Անկարայում օտարերկրյա դեսպանների 16-րդ համաժողովում նա նշել է, որ Թուրքիան շարունակական երկխոսություն է վարում Ադրբեջանի հետ և զուգահեռաբար առաջ է մղում Հայաստանի հետ կարգավորման գործընթացը։

«Տարիներ շարունակ խաղաղությանը կարոտ մնացած Հարավային Կովկասն այսօր պատմական ժամանակաշրջան է ապրում։ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելուն հիմա շատ ավելի մոտ են, քան երբևէ»,-թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ նշել է Էրդողանը:

Leave a Comment