Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը ծրագրում է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկային։ Այս մասին սոցցանցերում հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում է, որ վերջին շաբաթներին լոնդոնյան ակումբը բանակցություններ է վարում Չավիի ներկայացուցիչների հետ։ Իսպանացի մասնագետը ազատ գործակալի կարգավիճակ ունի 2024 թվականի ամռանը «Բարսելոնայից» հեռանալուց հետո։
Մարեսկան «Չելսին» գլխավորում է 2024 թվականի ամռանից։ Նրա գլխավորությամբ լոնդոնցիները նվաճել են ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի գավաթը և Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը։ ԱՊԼ-ի 16-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակից (2:0) հետո Մարեսկան հայտարարել էր, որ ղեկավարությունում կան մարդիկ, ովքեր չեն աջակցում իրեն և ակումբին։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16 տուրից հետո «Չելսին» վաստակել է 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ Չեմպիոնների լիգայում թիմը 6 խաղում վաստակել է 10 միավոր և ընդհանուր փուլի աղյուսակում 13-րդն է։