Օրերս «Ագարակ» սահմանային անցակետի աշխատակիցները զզնել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած բեռնատար ավտոմեքենան և կցորդը․ տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից։
«կասկածներ են առաջացել, որ Թուրքիայի քաղաքացու բեռնատարի կցորդի առջևի մասում գաղտնարան կա։ Մաքսային զննումից հետո նշված բեռնատարի կցորդի նախապես պատրաստված գաղտնարանից հայտնաբերվել է 161 կիլոգրամ ընդհանուր քաշով 322 հատ թափանցիկ ինքնակպչուն ժապավենով փաթաթված սև փաթեթներ՝ լցված «հերոին» տեսակի թմրամիջոցով։
Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ա.Ա.-ն, ով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է, ընտրվել կալանավորումը։
ՀՀ ՊԵԿ աշխատակիցները պարզել են, որ նշված 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցը բեռնատար ավտոմեքենայով ՀՀ տարածքով պետք է տեղափոխվեր Վրաստան։
Ներկայում ՊԵԿ մաքսային ծառայողներն ու Քննչական կոմիտեի աշխատակիցները կողմից ձեռնարկվում են լայնածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցներ տեղափոխումը կազմակերպած բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։