Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

16 Դեկտեմբերի, 2025

Թուրքիան չի հրավիրվել Գազայի համար նախատեսվող բազմազգ ուժի ստեղծման բանակցելու նպատակով կազմակերպվող Դոհայի հանդիպմանը։ Էրմենիհաբերը գրում է, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Թուրքիայի մասնակցությունը հանդիպմանը խոչընդոտվել է Իսրայելի սահմանած վետոյի պատճառով։

Haaretz-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցության հրավեր է ուղարկվել 45 երկրի, որոնց թվում են նաև Ճապոնիան, Ֆինլանդիան, Իտալիան, ԱՄԷ-ն, Ադրբեջանը, Պակիստանը և ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Կոսովոն։

Աղբյուրը հայտնում է, որ Թուրքիան դիվանագիտական ճնշում է գործադրել Դոհայի իշխանությունների և Վաշինգտոնի վրա՝ համաժողովին հրավիրվելու նպատակով։

Հիշեցնենք, որ Թուրքիան ստորագրել էր Իսրայելի և «Համաս»-ի միջև հրադադար նախատեսող Շարմ էլ Շեյխի հռչակագիրը և հայտնել, որ պատրաստ է մասնակցել բազմազգ ուժի ձևավորման հարցով հանդիպմանը։ Իսրայելը, սակայն, դարձել է հանդիպմանը Թուրքիայի մասնակցությանը վետո դնող միակ կողմը։

Leave a Comment