Վրաստանի իրավապահները ձերբակալել են «գողական աշխարհի» հետ կապված 49 անձի և հեռակա կարգով քրեական հետապնդում սկսել 14-ի նկատմամբ այդ թվում՝ 5 օրենով գողի, հայտնել է «Գրուզիա օնլայն»-ը։
Ըստ կայքի՝ նրանց մեղադրանք է առաջադրվել «գողական աշխարհին անդամակցելու», «գողական հանդիպումներին մասնակցելու», «գողական աշխարհի գործունեությանը աջակցելու» և «գողական աշխարհի անդամների հետ կապ ունենալու» համար։ Ձերբակալվածների մեծ մասը նախկինում դատապարտվել է տարբեր ծանր և հատկապես ծանր հանցագործությունների համար։
Մեղադրյալների անձնական խուզարկությունների և տների խուզարկությունների արդյունքում ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է համակարգչային սարքավորումներ և բջջային հեռախոսներ, որոնք նրանք օգտագործել են միմյանց և արտասահմանում գտնվող «օրենքով գողերի» հետ շփվելու համար։ Խուզարկությունների ժամանակ առգրավվել է նաև հրազեն։
