Ռուսաստանը դեմ է սուրբծննդյան ժամանակավոր հրադադարին — Հայաստանի Հանրային Ռադիո

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեմ է արտահայտվել սուրբծննդյան հրադադարի մասին Կիեւի առաջարկին։

«Մենք ցանկանում ենք խաղաղություն։ Մենք չենք ցանկանում հրադադար, որպեսզի Ուկրաինան ստանա դադար եւ պատրաստվի շարունակել պատերազմը»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ մերժել է հրադադարը՝ այդ թվում ժամանակավոր։

«Մենք ցանկանում ենք դադարեցնել այս պատերազմը, հասնել մեր նպատակին, ապահովել մեր շահերը եւ ապագայում երաշխավորել Եվրոպայում խաղաղություն»,- նշել է Պեսկովը։

Leave a Comment