
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեմ է արտահայտվել սուրբծննդյան հրադադարի մասին Կիեւի առաջարկին։
«Մենք ցանկանում ենք խաղաղություն։ Մենք չենք ցանկանում հրադադար, որպեսզի Ուկրաինան ստանա դադար եւ պատրաստվի շարունակել պատերազմը»,- ասել է Պեսկովը։
Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ մերժել է հրադադարը՝ այդ թվում ժամանակավոր։
«Մենք ցանկանում ենք դադարեցնել այս պատերազմը, հասնել մեր նպատակին, ապահովել մեր շահերը եւ ապագայում երաշխավորել Եվրոպայում խաղաղություն»,- նշել է Պեսկովը։