Մոսկվայում հազվագյուտ երևույթ է նկատվել

Մոսկվայում ցուրտ եղանակի պատճառով արևային հալո (սկավառակ) է հայտնվել։ Life-ը հաղորդում է մայրաքաղաքի երկնքում տեղի ունեցող հազվագյուտ երևույթի մասին։

Արեգակնային հալոը լույսի աղեղ կամ սյուն է, որը շրջապատում է Արեգակը։ Հալոն հայտնվում է վերին մթնոլորտում, որտեղ լույսի ճառագայթները փոխազդում են փոքրիկ սառցե բյուրեղների հետ։ Դրանք բեկվում են՝ ստեղծելով գեղեցիկ լույս։

Արեգակնային հալոները ամենից հաճախ առաջանում են ցիռուսային ամպերում։ Դրանք կարելի է տեսնել տարվա ցանկացած եղանակին, բայց երևույթն առավել տպավորիչ է ձմռանը, երբ ջերմաստիճանը ցածր է, իսկ խոնավությունը՝ բարձր։

 



Leave a Comment