Միքայել Սրբազանը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, կիրականացվի վիրահատություն. առողջություն մաղթենք մեր սիրելի Սրբազանին

Քիչ առաջ դուրս եկա ԱԱԾ մեկուսարանից, որտեղ տեսակցեցի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին: Ցավոք, տեսակցությունները շարունակում են փակ մնալ նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեպքում: Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սրբազան հայրերը անազատության մեջ գտնվելով՝ որևէ պահի չեն ընկրկում. շարունակում են գոտեպնդել մեզ անգամ այդ պայմաններում:

Իրենց ամենօրյա աղոթքներում մշտապես հիշատակում են մեր ժողովրդին՝ հավատալով, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ համախմբվելով հաղթահարելու ենք այս փորձությունը ևս:

Միքայել Սրբազանը դեկտեմբերի 16-ին կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ կիրականացվի իր առողջության համար անչափ անհրաժեշտ վիրահատությունը: Առողջություն մաղթենք մեր սիրելի Սրբազանին:

Ազգովի և հետևողականորեն շարունակենք մեր պայքարը, որպեսզի բոլոր քաղբանտարկյալներն օր առաջ հայտնվեն ազատության մեջ»,– գրել է նա։

Leave a Comment