Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Ուկրաինայի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի հավատարմատար Վալերի Լոբաչին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Ողջունելով հյուրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Ուկրաինայի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ կարևորելով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել կրթության և գիտության ոլորտներում համագործակցության իրավապայմանագրային հարցերի վերաբերյալ՝ անդրադառնալով բարձրագույն կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության համաձայնագրերի ստորագրմանը:

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի հավատարմատար Վալերի Լոբաչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Հայաստանի հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Նա բարձր է գնահատել ԿԳՄՍ նախարարության կողմից կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցությունը նշված ուղղություններով։

Քննարկվել են նաև Ուկրաինայում գործող հայկական դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և կարևորել շարունակական շփումների ու գործնական քայլերի իրականացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment