Իրենց տանը մահացած են հայտնաբերվել ամերիկացի դերասան Ռոբ Ռայները և նրա կինը (ՖՈՏՈ)

  Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ռոբ Ռայները և իր կինը՝ Միշել Ռայները, մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսի իրենց տանը. ՖՈՏՈ

Իրենց տանը մահացած են հայտնաբերվել ամերիկացի դերասան  Ռոբ Ռայները և նրա կինը (ՖՈՏՈ)


ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․     Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ռոբ Ռայները և իր կինը՝ Միշել Ռայները, մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսի իրենց տանը, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով CNN-ին։


Ոստիկանությունը նրանց մարմինները հայտնաբերել է նախօրեին, սակայն իշխանությունները չեն հրապարակել նրանց ինքնությունը։


«Լոս Անջելեսի ոստիկանության սպանությունների հետաքննության բաժնի դետեկտիվները պարզում են Ռայներ ընտանիքի մահվան հանգամանքներն ու պատճառները։ Նրանք շարունակում են խուզարկել այն տունը, որտեղ հայտնաբերվել են 78-ամյա տղամարդու և 68-ամյա կնոջ մարմինները»,- հաղորդել է CNN-ը։


TMZ-ի տվյալներով՝ երկուսն էլ ստացել են վնասվածքներ, որոնք բնորոշ են դանակահարությանը։


Ռոբ Ռայները՝ որպես դերասան հայտնի է «Բոլորն ընտանիքում» սերիալով, որպես ռեժիսոր՝ «Մնա ինձ հետ», «Երբ Հարին հանդիպեց Սալիին․․․» և «Մի քանի լավ տղաներ» կինոնկարներով։


Որպես ռեժիսոր՝ հայտնի է իր՝ «Արքայադուստր-հարսնացուն», «Մնա ինձ հետ» և «Դա Spinal Tap-ն է» կինոկարներով։


Роб Райнер


 


Leave a Comment