Եթե նա ցանկանում է ռիսկի դիմել, թող գնա․ Մոստովոյը՝ Սպերցյանի մասին — Armsport.am

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը Եվրոպա։

«Մենք արդեն ունեցել ենք նման օրինակներ։ Մի քանի խաղացողներ տեղափոխվել են Եվրոպա, ապա՝ կարճ ժամանակ անց վերադարձել։ Դա նրա որոշումն է․ եթե նա ուզում է ռիսկի դիմել, թող գնա», — Մոստովոյի խոսքերը մեջբերում է Legalbet-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «ցուլերի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 25 խաղում խփել է 9 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ 25-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

Հիշեցնենք, որ այս ամռանը անգլիական «Սաութհեմփթոնը» պաշտոնական առաջարկ էր արել «ցուլերին» կիսապաշտպանի տրանսֆերի համար, սակայն Սպերցյանը որոշեց մնալ Ռուսաստանում։

Leave a Comment