DPA. ԱՄՆ պատվիրակությունը ժամանել է Բեռլին՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

Ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում են ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ ձեռնարկատեր Ջարեդ Քուշները, ժամանել են Բեռլին՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար, հաղորդում է DPA լրատվական գործակալությունը։

Նրանք կիրակի առավոտյան ժամանել են Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոց։ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները կշարունակվեն այսօր Բեռլինում՝ եվրոպական երկրների մասնակցությամբ։ Սկզբում բանակցությունները կանցկացվեն քաղաքական խորհրդականների մակարդակով՝ փակ դռների հետևում։ Ակնկալվում է նաև գերմանացի բանակցողների մասնակցությունը։

Բանակցությունները, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, տեղի են ունենում «Ադլոն» հյուրանոցում, որը գտնվում է Բրանդենբուրգյան դարպասների մոտ, Գերմանիայում ԱՄՆ դեսպանատան մոտ։

Leave a Comment