Այսօր Սիդնեյի Բոնդի լողափում հրեական տոնի միջոցառման ժամանակ զինված անձանց կողմից կրակոցներ արձակելու հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, մոտ մեկ տասնյակը՝ վիրավորվել, հայտնել են ավստրալիացի պաշտոնյաները։ Ոստիկանությունը հայտնում է, որ երկու մարդ է ձերբակալվել:
Ավստրալիայի ոստիկանությունը սա ահաբեկչություն է անվանել:
Ավստրալիան 2023 թվականի հոկտեմբերին Գազայում Իսրայելի պատերազմի սկզբից ի վեր մի շարք հակասեմական հարձակումներ է ունեցել սինագոգների, շենքերի և մեքենաների վրա։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ սարսափած է կրակոցներից։
Աշխարհի ամենահայտնի լողափերից մեկը՝ Բոնդին, սովորաբար լի է տեղացիներով և զբոսաշրջիկներով, հատկապես հանգստյան տաք օրերին։
Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: