Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարար


Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր։ Այդ մասին ասված է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի Ֆեյսբուքի էջում։


 


«Ի՞նչ է ֆիշինգը. ֆիշինգը խաբեության տեսակ է, երբ զեղծարարները կեղծ նամակների, հաղորդագրությունների կամ կայքերի միջոցով փորձում են ձեզ ստիպել բացել հղում, ներբեռնել ֆայլ կամ տրամադրել գաղտնաբառեր ու անձնական տվյալներ։


 


Մի քանի մտահոգիչ փաստ


 


  • Կիբեռհարձակումների 90%-ը ֆիշինգն է

  • Ամեն օր ուղարկվում է 3.4 միլիարդ ֆիշինգային նամակ

  • Կոտրված հաշիվների 90%-ը սկսվում է մեկ ֆիշինգային հղումից


Համակարգչային խաղերի և թվային լուծումների աճին զուգընթաց երիտասարդներին թիրախավորող կիբեռհարձակումներն էապես աճել են


 


Ինչպե՞ս պաշտպանվել


 


  • Մի սեղմեք կասկածելի հղումների վրա

  • Մի պատասխանեք անծանոթ էլեկտրոնային նամակներին

  • Մինչ տվյալներ փոխանցելը ստուգեք անծանոթ ուղարկողի էլեկտրոնային հասցեն

  • Երբեք մի փոխանցեք գաղտնաբառերը, այդ թվում՝ Ձեր հարազատներին

  • Բացի օգտանունից և գաղտնաբառից օգտագործեք առնվազն մեկ այլ նույնականացում


Տեղեկացված լինելը լավագույն պաշտպանությունն է»,- նշել է նա։


 

Դիտումների քանակ2

Leave a Comment