
Իտալական խոհանոցը պաշտոնապես ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Այս մասին հայտնում է La Stampa-ն՝ հղում կատարելով Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին։
«Մենք՝ իտալացիներս, դարձել ենք աշխարհում առաջինները, ովքեր ստացել են այս ճանաչումը, որն ընդգծում է մեր ինքնությունը և յուրահատկությունը», — նշել է քաղաքական գործիչը։
Հրապարակման համաձայն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս որոշումն առանձնահատուկ է, քանի որ առաջին անգամ ոչ թե առանձին ուտեստների կատեգորիա, այլ ազգային խոհանոցային ավանդույթն է ամբողջությամբ ներառվել ոչ նյութական ժառանգության ցանկում։ Կազմակերպությունը նշել է, որ իտալական խոհանոցը համադրում է կայուն զարգացման սկզբունքները և կենսամշակութային բազմազանությունը։