
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր։ Այդ մասին ասված է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի Ֆեյսբուքի էջում։
«Ի՞նչ է ֆիշինգը. ֆիշինգը խաբեության տեսակ է, երբ զեղծարարները կեղծ նամակների, հաղորդագրությունների կամ կայքերի միջոցով փորձում են ձեզ ստիպել բացել հղում, ներբեռնել ֆայլ կամ տրամադրել գաղտնաբառեր ու անձնական տվյալներ։
Մի քանի մտահոգիչ փաստ
-
Կիբեռհարձակումների 90%-ը ֆիշինգն է -
Ամեն օր ուղարկվում է 3.4 միլիարդ ֆիշինգային նամակ -
Կոտրված հաշիվների 90%-ը սկսվում է մեկ ֆիշինգային հղումից
Համակարգչային խաղերի և թվային լուծումների աճին զուգընթաց երիտասարդներին թիրախավորող կիբեռհարձակումներն էապես աճել են
Ինչպե՞ս պաշտպանվել
-
Մի սեղմեք կասկածելի հղումների վրա -
Մի պատասխանեք անծանոթ էլեկտրոնային նամակներին -
Մինչ տվյալներ փոխանցելը ստուգեք անծանոթ ուղարկողի էլեկտրոնային հասցեն -
Երբեք մի փոխանցեք գաղտնաբառերը, այդ թվում՝ Ձեր հարազատներին -
Բացի օգտանունից և գաղտնաբառից օգտագործեք առնվազն մեկ այլ նույնականացում
Տեղեկացված լինելը լավագույն պաշտպանությունն է»,- նշել է նա։
Դիտումների քանակ2