Այգեշատի եկեղեցում տեղադրվեց ՀՀ դրոշը, իսկ պատարագի ժամանակ չհնչեց Կաթողիկոսի անունը

Արմավիրի մարզի Այգեշատի սուրբ Գևորգ  եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «պատարագի» պատարագիչն այսօր եղել է անձամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը։ Լրատվամիջոցների ուղիղ հեռարձակումներում երեւում է, որ Այգեշատի եկեղեցում տեղադրվել է ՀՀ դրոշը, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հրահանգել օրեր առաջ։

Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը նույնպես զեղչել է պատարագը՝ չհնչեցնելով Կաթողիկոսի անունը։ Նրան օգնել է նույն թեմի քահանա տեր Մկրտիչ Մուշադյանը։ Վերջինս անցած կիրակի պատարագ էր մատուցել  Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում՝ զեղչելով Կաթողիկոսի և Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։

Նիկոլ Փաշինյանին ուղեկցողների շքախումբն այսօր փոքր է եղել՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը, ՔՊ-ական մի քանի պատգամավորներ, ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյան։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment