Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում և Սիրիայում տիրող իրավիճակը, հայտնել են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրների ղեկավարները մանրամասն քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը, ինչպես նաև Սիրիայում և Պաղեստինում տիրող իրավիճակը։ Կրեմլի մամուլի ծառայության տվյալներով՝ Պուտինն ու Էրդողանը հաստատել են համատեղ նախագծերի, այդ թվում՝ Աքքույուի ատոմակայանի կառուցման առաջնահերթությունը։
Պուտինի և Էրդողանի միջև բանակցությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 12-ին՝ Աշխաբադում կայացած «Խաղաղություն և վստահություն. նպատակների միասնություն կայուն ապագայի համար» միջազգային ֆորումի շրջանակներում, որտեղ քննարկվում են միջազգային համագործակցության և տարածաշրջանային կայունության հարցեր։