Ներկայանում են ԱԱԾ կապիտան. խարդախության ահազանգ – Live News

Լրագրող, ռեժիսոր Հրաչյա Պապինյանն ահազանգում է խարդահության մասին. զանգահարում են, ներկայանում ԱԱԾ կապիտան, փորձելով հաշիվներից փող տանել.
«Առավոտյան մեր ընկերության նախագահը վոցապով գրեց, թե ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել ընկերությունում, որ երեկ իրեն ԱԱԾ է հրավիրել ոմն կապիտան Հարությունյան և ընկերության քսան աշխատողի ցուցակ է տվել, պահանջել նրանց վերաբերյալ բնութագրեր ներկայացնել, այդ թվում նաև իմ մասին։
Ասել են, որ այդ մասին տեղյակ պահվի այդ 20 աշխատակցին։ Ինձ համար զարմանալի էր, քանի որ նախ էնպես չի որ ընկերության ղեկավարը ինձ հաճախ է զանգահարում, երկրորդ՝ նախագահը ռուսախոս է, իսկ ինձ գրում էին հայերեն, թեպետ երևում էր, որ թարգմանիչ է օգտագործվում։

Երկու ժամ անց զանգահարեց հիշատակված ԱԱԾ կապիտան հարությունյանը, ասաց որ ընկերության նախագահը պիտի որ տեղեկացրած լինի ինձ ԱԱԾ-ում սկսված քնության մասին, ապա հայտնեց, որ երկու բանկային հաշվներից՝ Ինեկոբանկ և Հայբիզնեսբանկ դեկտեմբերի 8-ին Ռուսաստան իմ կողմից փոխանցում է կատարվել և ռուսական հատուկ ծառայությունները կասկածում են, որ դա տեռորիզմի ֆինասավորում է։

Ասում եմ՝ ձեր նշած բանկերում ես հաշիվներ չունեմ։ Ասում են՝ տվյալներդ գողացել են, քո անունից հաշիվ բացել կաշառված բանկիրների օգնությամբ։ Մի խոսքով կամաց -կամաց զրույցը տանում է դեպի հաշիվներս և քարտերս ․․․ Մի խոսքով, զգուշացեք, մոտավորապես նման բաներ են գրում տարբեր մարդկանց ցանցահենները»։

Leave a Comment