Ինչպե՞ս քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին:
Քվեարկության առաջին փուլը մեկնարկել է դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:59-ից և կավարտվի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19:59-ին, անմիջապես ուղիղ եթերի մեկնարկից առաջ։
Ալբերտի օգտին քվեարկելու համար պետք է այցելել www.jesc.tv կայք
- դիտել բոլոր ելույթների նախադիտումները,
- անվճար քվեարկե՛լ Հայաստանը ներկայացնող Ալբերտի և ձեր նախընտրած այլ երկու պատվիրակների օգտին:
Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից:
«Մանկական Եվրատեսիլի» երգի 23-րդ մրցույթը կկայանա այդօր` դեկտեմբերի 13-ին Թբիլիսիում։
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում կայացած մրցույթում հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Անդրիա Պուտկարաձեն։
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում 12-ամյա Ալբերտ Արմենակյանը կկատարի «Brave Heart» («Քաջ սիրտ») երգը։
Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Անիտա Հախվերդյանը, անիմացիոն ֆիլմի մտահղացման և սցենարի հեղինակը Դավիթ Ծերունյանն է, կերպարի նկարիչը Սիրարփի Չիբուխչյանն է, անիմացիայի հեղինակներն են Արման Բերբերյանը և Վիլեն Գայֆեջյանը, ֆիլմում նկարահանված տեսարանների օպերատորն է Սուրեն Թադևոսյանը։
Ալբերտի «Brave Heart»-ն արդեն գերազանցել է 1 միլիոն դիտումը՝ դառնալով «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մինչ այս պահն ամենադիտված տեսահոլովակը։ Տեսահոլովակը «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի պաշտոնական յութուբյան ալիքում տեղադրվել է շուրջ մեկ ամիս առաջ։