Կորոշվեն սպորտի ոլորտում 2025 թվականի լավագույնները. անվանակարգերը հայտնի են


2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 26-ին: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համադրմամբ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:


«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի հետևյալ անվանակարգերում՝


  • Լավագույն 3 մարզիկներ

  • Լավագույն կին մարզիկ

  • Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ

  • Լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ)

  • Լավագույն երիտասարդ մարզիկ

  • Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն

  • Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ

  • Լավագույն մարզիչ

  • Հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):


Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կպարգևատրվի դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողը կորոշվի առցանց քվեարկությամբ:

Դիտումների քանակ4

Leave a Comment