
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 26-ին: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համադրմամբ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը կանցկացվի հետևյալ անվանակարգերում՝
-
Լավագույն 3 մարզիկներ -
Լավագույն կին մարզիկ -
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ -
Լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ) -
Լավագույն երիտասարդ մարզիկ -
Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն -
Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ -
Լավագույն մարզիչ -
Հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):
Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կպարգևատրվի դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողը կորոշվի առցանց քվեարկությամբ:
Դիտումների քանակ4