
Փողոցում, եթե մեկը ասի՝ «մեր ձևով կմասնակցենք Մայր Աթոռի պաշտպանության», ձեր մտքով կանցնի՞, որ կարելի է 177 օր կալանավորված լինել՝ դրա համար։ Նույն ձևով կարող են մտնել ԱՆԻՖ, ՔՊ գրասենյակ, ասելու՝ եկել ենք Սամվել Կարապետյանի վերաբերյալ բան գտնելու։ ՔԿ-ն թող գաղտնազերծի։ Մենք ունենք տվյալներ, որ հնարավոր ոչ մի ողջամիտ մարդ չի կարող ասել, որ կապ գոյություն ունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը։
«Պատկերացրեք՝ որևէ գործունեություն, սեփականատերերը հայտնի են քննչական մարմնին, բոլորին, որևէ այլ կազմակերպություն, որը կարող էր դրա վերաբերյալ տվյալ տալ՝ տվել է։ Սամվել Կարապետյանի առնչությունը հերքված է։ Բոլոր տվյալները բացահայտված են, բայց ՔԿ-ն՝ ՔԿ է»,- նշեց նա։