Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է

Արցախի Հանրապետությունից բռնի  տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։

Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ նշելով, որ ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից 3687-ն արդեն իրացրել է հավաստագիրը։

Ծրագրից օգտվելու համար կարեւոր նախապայման է ՀՀ քաղաքացիություն ստանալը, թեեւ արցախցիները ունեցել են ՀՀ քաղաքացիության կապույտ անձնագիր։ Այս պահանջն էլ հանդիսանում է ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտը։

Ընդհանուր առմամբ՝ Արցախից բռնի տեղահանվածներից, ըստ պաշտոնական տվյալների, պետծրագրով բնակարան է ձեռք բերել միայն 3687-ը։ Այսինքն՝ անգամ 10 տոկոսը չի կարողացել օգտվել ծրագրից։

Leave a Comment