Եվրոպա լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում «Լիոնը» սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Գոու Ըհեդ Իգլզին»։
«Ասթոն Վիլան» հյուրընկալվելիս համառ պայքարում 2-1 հաշվով առավելության է հասել Շվեյցարիայի չեմպիոն «Բազելի» նկատմամբ։
«Ռոման» Գլազգոյում 3-0 հաշվով հաղթել է «Սելթիկին»։
Գրանցվել են նաև հետևյալ արդյունքները․
«Սելտա» (Իսպանիա) – «Բոլոնիա» (Իտալիա)` 1-2
«Պորտու» (Պորտուգալիա) – «Մալմյո» (Շվեդիա)` 2-1
«Բրան» (Նորվեգիա) – «Ֆեներբահչե» (Թուրքիա)` 0-4
«Ստյաուա» (Ռումինիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)` 4-3
«Ֆրայբուրգ» (Գերմանիա) – «Զալցբուրգ» (Ավստրիա)` 1-0
«Պանատինաիկոս» (Հունաստան) – «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)` 0-0։
6-րդ տուրից հետո Լիգայի փուլի առաջատարը 15 միավորով «Լիոնն» է։ Դանիական «Միդտյուլանն» ունի 15 միավոր ու երկրորդն է, «Ասթոն Վիլան» նույնքան միավորով բարձրացավ երրորդ տեղ։
«Ռոման» 12 միավորով 10-րդն է, «Սելթիկը»` 7 միավորով 24-րդը, «Բազելը»` 6 միավորով 26-րդը, «Գոու Ըհեդ Իգլզը»` նույնքան միավորով 28-րդը։