🎥 ԿԼ․ Նոան 17-րդ տեղում է, օրվա մյուս արդյունքները — Armsport.am

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 2025/26թթ. խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրը։

Տուրի կենտրոնական իրադարձություններից մեկը հայկական «Նոայի» տնային հաղթանակն էր լեհական «Լեգիայի» նկատմամբ։

Օրվա բոլոր հանդիպումների արդյունքները.

  • «Նոա» – «Լեգիա»՝ 2:1
  • «Ունիվերսիտատյա» (Կրակով) – «Սպարտա» Պրահա՝ 1:2
  • «Հեկեն» – ԱԵԿ Լառնակա՝ 1:1
  • «Շկենդիա» – «Սլովան» Բրատիսլավա՝ 2:0
  • «Բրեյդաբլիկ» – «Շեմրոք Ռովերս»՝ 3:1
  • «Սամսունսպոր» – ԱԵԿ Աթենք՝ 1:2
  • «Յագելոնիա» – «Ռայո Վալյեկանո»՝ 1:2
  • «Դրիտա» – ԱԶ Ալկմար՝ 0:3
  • «Ֆիորենտինա» – «Դինամո» Կիև՝ 2:1 [Տեսանյութ]
  • «Շելբուրն» – «Քրիսթալ Փելաս»՝ 0:3
  • «Լինքոլն» – «Սիգմա Օլոմոուց»՝ 2:1
  • «Ռիեկա» – «Ցելյե»՝ 3:0
  • «Լեխ» Պոզնան – «Մայնց»՝ 1:1
  • «Ռապիդ» Վիեննա – «Օմոնիա»՝ 0:1
  • «Համրուն Սպարտանս» – «Շախտյոր»՝ 0:2
  • «Ռակուվ» – «Զրինսկի»՝ 1:0
  • «Աբերդին» – «Ստրասբուրգ»՝ 0:1
  • «ԿուՊՍ» – «Լոզան»՝ 0:0

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի գործող գավաթակիրը լոնդոնյան «Չելսին» է, որը նախորդ մրցաշրջանի եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր իսպանական «Բետիսին»:

Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին ունի հետևյալ տեսքը․

Հայաստանի չեմպիոն «Նոան» ունի 8 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 17-րդ հորիզոնականը։

Leave a Comment