Հայաստանը գաղափարական մթագնումով քանդում է իր տնտեսական հիմքերը

՛՛Մեր ձևով՛՛ ժողովրդական շարժման անդամ Հայկ Ֆարմանյանը գրում է.

”Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց Եվրամիության անդամ դառնալը նպատակ է……”. հայտարարել է Հայաստանի ղեկավարը.

❗️Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱՅՍ ԹԵԶԵՐԻ

Նախ` շատ կարևոր ճշմարտություն.

Եվրամիությունը ընդհանրապես չի սկսում անդամակցության բանակցություններ այն երկրների հետ, որոնց արտահանման առնվազն 40%-ը չի ուղղվում ԵՄ շուկա։ Սա ոչ թե 《քաղաքական տրամադրություն է》, այլ կոշտ տնտեսական չափանիշ ` շուկայի ինտեգրման ,փոխկախվածության և մատակարարման շղթաների համադրելիության համար։ Հայաստանի ներկա կառուցվածքով, մենք այդ շեմին նույնիսկ մոտ չենք (Դեպի ԵՄ անդամ երկրներ ուղղվում է ՀՀ արտահանման ընդամենը 4,7%-ը)։ Այսպիսով` խոսել ԵՄ անդամակցության մասին ` առանց արտահանման կառուցվածքային փոփոխության, պարզապես ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ Է։

Երկրորդ` խոսել 《Միաժամանակ երկու տնտեսական միություններում մասնակցելու հնարավորության մասին》` նշանակում է անտեսել տնտեսական իրավունքի տարրական տրամաբանությունը.

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ենթադրում են ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՌԵԺԻՄ և պարտադիր միասնական նորմեր։ Երկու արմատապես տարբեր բլոկներում լինելը նույնքան անհնար է, որքան միաժամանակ երկու անձնագրով երկու բանակում ծառայելը։

Այսպիսի բան գոյություն չունի։ Վերջիվերջո պետք է ընտրություն կատարել։

*Կամ Հայաստանը գաղափարական մթագնումով քանդում է իր տնտեսական հիմքերը

*Կամ սթափ ռազմավարությամբ, շարունակում է այն ուղղությամբ, որը արդեն տվել է իրական տնտեսական արդյունք` միաժամանակ խորացնելով հարաբերությունները ԵՄ-ի և այլ երկրների հետ այնքան, որքան դա իրականում հնարավոր է` ՉՈՒՆԵՆԱԼՈՎ ԿԵՂԾ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ…։

Leave a Comment