Արդյո՞ք Բաքուն իսկապես պատրաստվում է բացել երկաթգծի Ղազախ-Իջևան սահմանային հատվածը ադրբեջանական դիզվառելիքը Հայաստան առաքելու նպատակով

Բաքվի լրատավամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը լրջորեն քննարկում է ադրբեջակական նավթամթերքը Հայաստան առաքելու նպատակով չմիջնորդավորված ուղի ստեղծելու հնարավորությունը, ինչը իր հերթին հնարավորություն կստեղծի ձերբազատվել Վրաստանի կողմից թելադրվող տարանցման չափազարց բարձր սակագին վճարելու պարտադրանքից: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Մի քանի օր առաջ ադրբեջանական կառավարությանը մտերիմ  «Մինվալ պոլիտիկա» պարբերականը տեղեկատվական արտահոսք էր կազմակերպել այն մասին, որ վրացական կողմը չափազանց բարձր տարանցման սակագին էր առաջարկել ադրբեջանական նավթամթերքը Հայաստան տեղափոխելու համար: Եվ ահա երեկ, նույն պարբերականը տեղեկատվական նոր արտահոսք է կազմակերպել, որից պարզ է դառնում, որ մինչ օրս էլ չլուծված է մնում կանոնավոր տեղափոխումների դեպքում սակագնի հարցը: Այժմ խոսվում է հայ-ադրբեջանական անցակետերից մեկի բացման հնարավորության մասին՝ մինչ խաղաղ համաձայնագրի կնքումը և մինչ «Թրիփ» նախագծի իրականություն դարձնելը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Որտեղո՞վ կարող է անցնել այդ ուղին: Ինչպե՞ս են Թբիլիսիում վերաբերվում Բաքվից իրենց հասցեին հնչող մեղադրանքներին ու սպառնալիքներին:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment