«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարիերան կարող է շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Եգիպտացու ծառայություններով հետաքրքրված են սաուդյան բոլոր անվանի ակումբները` «Ալ Նասրը», «Ալ Իթիհադը», «Ալ Ահլին», «Ալ Հիլալը» և «Ալ Քադիսիան», որոնք հունվարին պատրաստ են տրանսֆերային առաջարկով դիմել «Լիվերպուլին»։
Սաուդյան Արաբիայում պատրաստ են անել ամեն ինչ` Սալահին ձեռք բերելու համար, քանի որ նա իսլամական աշխարհում ամենահայտնի ֆուտբոլիստներից է։
Հիշեցնենք, որ Սալահը սկանդալային հարցազրույցից հետո հեռացվել էր «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի հանդիպման (1-0) համար նախատեսված հայտացուցակից։